Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Հանրապետության տարածքին նոր ցիկլոն է մոտենում

12.12.2016, 11:10
Ըստ Հայպետհիդրոմետի կանխատեսման, դեկտեմբերի 12–ին և 16–ին Հայաստանի տարածքում սպասվում է չոր եղանակ։
Հանրապետության տարածքին նոր ցիկլոն է մոտենում
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տարածքին նոր ցիկլոն է մոտենում։ 

«Երկու օրից հյուր ունենք, վաղը կասենք ինչ տեսքով է գալիս հյուրը, դեռ ճշտում ենք», – նախօրեին Facebook–յան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը

Միաժամանակ, ըստ Հայպետհիդրոմետի կանխատեսման, դեկտեմբերի 12–ին և 16–ին Հայաստանի տարածքում սպասվում է չոր եղանակ։ Տեղումներ են կանխատեսվում դեկտեմբերի 13–ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում, դեկտեմբերի 16–ին` շրջաններից շատերում, դեկտեմբերի 15–ին` մասամբ Սյունիքում և Վայոց Ձորում։

Քամին կլինի հյուսիս–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։ 

Երևանում տեղումները կսկսվեն դեկտեմբերի 13–ի երեկոյան և կշարունակվեն դեկտեմբերի 14–ին։ Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում առաջիկա երկու օրը ցերեկային ժամերին կտատանվի +4...+6 աստիճանի սահմանում, իսկ այնուհետև փոքր–ինչ կնվազի` կազմելով +1...+3։–0–