Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 9, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

01.06.2016, 10:49
Օդի ջերմաստիճանը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում հունիսի 1–ից աստիճանաբար կբարձրանա:
Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Օդի ջերմաստիճանը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում հունիսի 1–ից աստիճանաբար կբարձրանա 3–4 աստիճանով, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է Սյունիքի մարզում, որտեղ հունիսի 3–5–ը ցերեկային ժամերին կանխատեսվում է մինչև 32–35 աստիճան տաքություն։

Երևանում չորեքշաբթի և հինգշաբթի սպասվում է 26–28 աստիճան տաքություն, իսկ կիրակի` 29–31 աստիճան։

Միաժամանակ հունիսի 1–5–ը հանրապետության մարզերում և մայրաքաղաքում կեսօրից հետո, գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ, առաջին շրջաններում` կարկուտ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 2–7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20–25 մ/վ։–0–