Рейтинг@Mail.ru
USD
381.39
EUR
445.43
RUB
4.7442
GEL
141.58
2026 թ. հունվարի 8, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ և ջերմաստիճանի նվազում

16.11.2015, 10:27
Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-20-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ և ջերմաստիճանի նվազում

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-20-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Քամին կլինի հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 16-ի երեկոյան և 17 -18-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-19-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի զրոյից բարձր 9–12 աստիճանի սահմանում, իսկ գիշերը` զրոյից բարձր 2 աստիճանից մինչև զրոյից ցածր 2 աստիճանի սահմանում։–0–