Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի

14.07.2017, 20:16
Օդի միջին օրական ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայպետհիդրոմետը նախազգուշացնում է, որ հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն։

Գերատեսչության հաղորդմամբ, հուլիսի 17-19-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 16-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամի կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: 

Երևանում հուլիսի15-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հուլիսի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հուլիսի 15–ին սպասվում է +33...+35, գիշերը` +18...+20, հուլիսի 16–ի ցերեկը` +34...+36, գիշերը` +19...+20։–0–