Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն. զգուշացնում է Հայպետհիդրոմետը

03.07.2017, 14:06
Հուլիսի 4-ին, 5-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն։
Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն. զգուշացնում է Հայպետհիդրոմետը
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 4-ին, 5-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 4-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Օդերևութաբանների կանխատեսմամբ, հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 6-8-ը երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-5-ը կբարձրանա 2-3, հուլիսի 6-8-ը կնվազի 4-6 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 7-8-ը երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Մասնավորապես, հուլիսի 4–ին Երևանում ցերեկային ժամերին կանխատեսվում է +38...+40, գիշերը` +25...+26, հուլիսի 5–ին ցերեկը սպասվում է +38...+40, գիշերը` +25...+26։–0–