Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը համաձայն չէ Օմբուդսմենի գրասենյակի հայտարարության հետ
27.03.2015,
12:35
Հայաստանի արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն անհամաձայնություն է արտահայտել Օմբուդսմենի գրասենյակի տարածած «Քաղաքացու բնակարանի և առևտրային տաղավարի վրա անհիմն կալանք է դրվել» վերնագրով հաղորդման վերաբերյալ, հայտնում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն անհամաձայնություն է արտահայտել Օմբուդսմենի գրասենյակի տարածած «Քաղաքացու բնակարանի և առևտրային տաղավարի վրա անհիմն կալանք է դրվել» վերնագրով հաղորդման վերաբերյալ, հայտնում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը։
Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի հաղորդման մեջ, մասնավորապես, ասվում է, որ Օմբուդսմենին է դիմել մի քաղաքացի, ով հայտնել է, որ իր ամուսինը բանկում գրավով ապահովված վարկային պարտովորություններ է ունեցել, սակայն մահացել է` չմարելով վարկը։ Դրա հետևանքով ԴԱՀԿ ծառայությունը կալանքի տակ է դրել վարկառուի բնակարանն ու տաղավարը, թեև բնակարանի գանձումը բավարար էր դատական թերթի պահանջների կատարման համար։ Օմբուդսմենը կարծում է, որ ԴԱՀԿԾ աշխատակիցների անօրինական գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտում է կատարվել։
Ծառայությունում նշում են, որ իրականությանը չի համապատասխանում մարտի 25–ին տարածած հաղորդման ինչպես վերնագիրը, այնպես էլ փաստերի վերլուծությունը։
«Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը մանրամասնորեն ուսումնասիրել է շահագրգիռ անձից դիտարկվող հարցի շուրջ ստացված բոլոր դիմումները, որոնց սպառիչ պատասխաններ է տվել»,– ասվում է հաղորդման մեջ։
Մասնավորապես, նշել են ԴԱՀԿԾ–ում, այս դեպքում գրավադրված բնակարանի բռնագանձման պահանջները նախատեսված էին դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ։
«Ինչ վերաբերում է առևտրային տաղավարի վրա դրված կալանքի հիմնավորմանը, ապա դա բխել է դատարանի տրամադրած կատարողական թերթի պահանջների լիարժեք կատարման անհրաժեշտությունից»,– նշել են Ծառայությունից։ ԴԱՀԿԾ–ում ընդգծել են, որ այդ փաստաթղթում խոսվում է տուգանքների և վարկի մնացած գումարի տոկոսների լրացուցիչ բռնագանձման մասին, ինչն անհնար կլիներ անել աճուրդի ժամանակ լոտի առաջին իսկ նվազեման ժամանակ։
«Հետևաբար, կալանքի հանումը պարտապանի առևտրային տաղավարից վտանգի տակ է դնում դատական ակտի լիարժեք կատարման և հայցորդի օրինական շահերի ապահովման հնարավորությունը»,– ասել են ԴԱՀԿԾ–ում։-0-