Հաստատվել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենի –ժամանակավոր պաշտոնակատարը
03.07.2018,
16:52
Երեքշաբթի կայացել է «Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի նիստը:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի կայացել է «Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի նիստը, որի ընթացքում որոշվել է մրցույթ հայտարարել հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար։
Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկեց մինչև նոր տնօրենի նշանակումը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում հաստատել ինստիտուտի գիտական քարտուղար Նարինե Մարգարյանի թեկնածությունը։
Մարգարյանը համաձայնվել է։