Հայկական դպրոցների երկու թիմեր հունվարին կմեկնեն Ուրալի դաշնային համալսարան «Թեստ–դրայվի» մասնակցելու համար
10.12.2013,
10:57
Հայկական դպրոցների երկու թիմեր հունվարին կմեկնեն Ուրալի դաշնային համալսարան «Թեստ–դրայվի» մասնակցելու համար, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին բուհի մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դպրոցների երկու թիմեր հունվարին կմեկնեն Ուրալի դաշնային համալսարան «Թեստ–դրայվի» մասնակցելու համար, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին բուհի մամուլի ծառայությունից։
«Թեստ–դրայվ Ուրալի համալսարանում» բացառիկ նախագծի ընտրական փուլի արդյունքներն արդեն ամփոփվել են։ Երկու օրով` 2014 թվականի հունվարի 9-ին և 10–ին առաջատար դաշնային համալսարանի ուսանողներ կդառնան 383 բարձր դասարանցիներ Մեծ Ուրալի և մերձավոր արտասահմանի երկրներից։
«Հայաստանը «Թեստ–դրայվում» կներկայացնեն բարձր դասարանցիների երկու թիմեր` Երևանի թիվ 97 ավագ դպրոցի թիմը և Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի թիմը։ Դպրոցականները կկարողանան սեփական մաշկի վրա զգալ երկրի ամենամեծ դաշնային համալսարանի կյանքը։ Նրանք կայցելեն լավագույն դասախոսների պարապմունքներին, կճաշեն ուսանողական ճաշարանում, կմարզվեն բուհի մարզական թիմերի հետ մարզադաշտում, կլողան նոր լողավազանում և նույնիսկ կապրեն ուսանողական հանրակացարանում»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից նշում են, որ ուղեկցող մանկավարժները նույնպես ձանձրանալու առիթ չեն ունենա։ Նրանց հանդիպումներ են սպասվում համալսարանի դասախոսների և գիտնականների հետ, ինչպես նաև էքսկուրսիաներ ՈՒրԴՀ–ի ինստիտուտների լաբորատորիաներով։
Մասնակիցների ցուցակը հասանելի է նախագծի կայքում(www.testdrive.urfu.ru)։ Կայքում կարելի է նաև ծանոթանալ նաև այն նյութերին, որոն ներկայացրել են հաղթած թիմերը, այդ թվում հայկական թիմը։
Ակցիայի ընտրական փուլը, որն առաջին անգամ մեծ հաջողությամբ կայացել է համալսարանում գարնանը, բարձր դասարանցիներն անցել են հոկտեմբերի 1–ից նոյեմբերի 15–ը` փորձել են իրենց ուժերը ՄՊՔ թեստավորման մեջ և նյութերը տեղադրել նախագծի կայքում։ -0-