Հարցմանը մասնակցած հայերի ավելի քան կեսը նախընտրում է անդամակցել ՄՄ–ին, քան ԵՄ–ին. հարցում
18.04.2014,
19:05
Հայաստանի հարցված բնակիչների մոտ 55 տոկոսը կողմ է, որ երկիրն անդամակցի Մաքսային միությանն ու մասնակցի միասնական եվրասիական տնտեսական տարածքի ստեղծման գործին։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հարցված բնակիչների մոտ 55 տոկոսը կողմ է, որ երկիրն անդամակցի Մաքսային միությանն ու մասնակցի միասնական եվրասիական տնտեսական տարածքի ստեղծման գործին։
Հարցվածների 41 տոկոսն է կողմ, որ ՀՀ–ն ընդգրկվի ԵՄ–ի կազմում, այն դեպքում, երբ Վրաստանում և Ադրբեջանում ԵՄ–ի կողմնակիցների թիվը կազմում է համապատասխանաբար 65 և 34 տոկոս, տեղեկացրել է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն» կազմակերպության հայկական մասնաճյուղի (CRRC - Armenia) տնօրեն Հեղինե Մանասյանը` ներկայացնելով հարցման արդյունքները։
Հարցումն անցկացվել է 2013 թ.–ի հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 21–ն ընկած ժամանակահատվածում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կողմից Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 6000 տնային տնտեսությունների շրջանում։
Մանասյանը նշել է, որ Հայաստանում հարցվածների 26 տոկոսը, այսինքն` ամեն չորրորդը, կողմ է, որ երկիրն անդամակցի ՆԱՏՕ–ին։
Նրա խոսքով` չնայած վրացական հասարակությունում առկա հակառուսական տրամադրությանը, Վրաստանում հարցման մասնակիցների 32 տոկոսը ցանկանում է, որ Վրաստանը միանա Մաքսային միությանը։
2013 թ.–ի սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՀՀ կառավարությունը փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով։ Փաստաթուղթը, որը կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից և ներառում է 262 միջոցառում։–0–