Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայկական քոչարին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)

06.12.2017, 15:01
Դեռ 2014 թվականին լավաշը Հայաստանի կողմից պաշտոնապես ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգություն ցուցակում։
 Հայկական քոչարին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը ընդգրկվել է հայկական քոչարին մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կայքում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկել է Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։

Դեռ 2014 թվականին լավաշը Հայաստանի կողմից պաշտոնապես ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգություն ցուցակում։ Լավաշից բացի, ներկայացուցչական ցանկում են ներառվել նաև կատարումները դուդուկ հայկական երաժշտական գործիքով (2008 թ.), հայկական խաչքարերի ստեղծման սիմվոլիկան ու վարպետությունը (2010 թ.) և «Սասունցի Դավիթը» հայկական միջնադարյան էպոսը (2012 թ.)։ –0–