Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայկական զորամասերից մեկի մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել

25.01.2017, 15:02
Հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դին` ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։
Հայկական զորամասերից մեկի մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի մահվան դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, 2017 թ.–ի հունվարի 25–ին ժամը  08:50-ի սահմանում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Հակոբի Գալստյանը՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:

Հաղորդագրության համաձայն, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: -0-