Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայտնի է Կուբանում ավտոբուսի վթարից զոհված հայերի ինքնությունը

25.08.2017, 17:21
Ուրբաթ Կրասնոդարի երկրամասում ավտոբուսն ընկել է ծովը։
Հայտնի է Կուբանում ավտոբուսի վթարից զոհված հայերի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության տվյալներով`Կուբանում ավտոբուսի վթարից տուժած և զոհված անձանց շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան, նշվում է ՀՀ ԱԳՆ–ի Twitter–յան էջում։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն հաղորդել էր, որ Կուբանում վթարի զոհերի թվում երկու հայ կա։

Միաժամանակ Նորությունների դաշնային գործակալությունը հրապարակել է վթարից զոհված 18 ուղևորների ցանկը, որոնց թվում առկա է հայկական երկու ազգանուն` Բուդուլյան Ս. և Բուդուլյան Ա.

Ուրբաթ Կրասնոդարի երկրամասում ավտոբուսն ընկել է ծովը։ Վթարի հետևանքով զոհվել է 18 մարդ, 24–ին հաջողվել է փրկել։–0–