Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայտնի է, թե ում ցուցմունքի հիման վրա են ձերբակալել Ժիրայր Սեֆիլյանին

22.06.2016, 11:43
Երեկվա դրությամբ ՀՀ իշխանությունները շարունակում էին գաղտնի պահել, թե ովքեր են Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձինք, ինչի հիման վրա նա ձերբակալվել է։
Հայտնի է, թե ում ցուցմունքի հիման վրա են ձերբակալել Ժիրայր Սեֆիլյանին

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Երեկվա դրությամբ ՀՀ իշխանությունները շարունակում էին գաղտնի պահել, թե ովքեր են Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձինք, ինչի հիման վրա նա ձերբակալվել է, գրում է «Ժողովուրդը»։

Ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը>>

Ըստ իրավապահների՝ Սեֆիլյանի դեմ ինչ-որ անձինք են ցուցմունք տվել, որոնք հիմա կալանքի տակ են:

«Սակայն ուշագրավ է, որ Ժիրայր Սեֆիլյանի շրջապատից ոչ մեկն այդ քրեական գործով չի անցնում», – գրում է թերթը։

«Ժողովուրդ»-ի տեղեկություներով՝ Սեֆիլյանի ձերբակալության առիթ դարձած քրեական գործով կալանավորված անձանցից մեկը Ներսես Միքայելի Պողոսյանն է, մյուսը՝ Հովհաննես Դորիկի Պետրոսյանը:

«Նրանց անուններն առայժմ ոչինչ չեն ասում: Սակայն այդպես էլ անհայտ է մնում, թե նշված անձանց իշխանություններն ինչպես են «կապում» Ժիրայր Սեֆիլյանի հետ»,- նշում են հոդվածի հեղինակները։ –0–