Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայտնի են Հայաստանի դպրոցների աշնանային և ձմեռային արձակուրդների ժամկետները

12.10.2017, 15:57
Հայտնի են դպրոցականների աշնանային և ձմեռային արձակուրդների ժամկետները։
Հայտնի են Հայաստանի դպրոցների աշնանային և ձմեռային արձակուրդների ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայտնի են Հայաստանի դպրոցների աշնանային և ձմեռային արձակուրդների ժամկետները։

Ինչպես Facebook–յան իր էջում հաղորդում է ՀՀ ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը, համաձայան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների աշնանային արձակուրդների համար սահմանված են հետևյալ օրերը. 2-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդներ կտրամադրվեն 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, առաջին դասարանցիներին՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ:

«Հավելենք, որը ըստ ուսպլանի՝ դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից։ 3-12-րդ դասարնցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյայ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդներն ավելի երկար են, նրանք կհանգստանան 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ», – նշվում է Լուսինե Մարգարյանի տարածած հաղորդագրության մեջ։–0–