«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն է մեկնարկում հինգշաբթի Լոս Անջելեսում
28.11.2013,
13:20
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնն է մեկնարկում հինգշաբթի Լոս Անջելեսում։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնն է մեկնարկում հինգշաբթի Լոս Անջելեսում։
Համահայկական միջոցառման հեռարձակումը կսկսվի ժամը 20.00–ին և կտևի մինչև ուրբաթ` ժամը 08.00–ը։ Հեռուստամարաթոն-2013–ի ընթացքում հավաքված գումարը կուղղվի 116 կմ երկարության Վարդենիս–Մարտակերտ ավտոմայրուղու շինարարությանը։
«Ավտոմայրուղին կօգնի միացնել Հայաստանի և Ղարաբաղի գյուղերն ու քաղաքները և կնպաստի դրանց սոցիալ–տնտեսական զարգացմանը, առևտրի, զբոսաշրջության աճին»,– նշեցին հիմնադրամի մամուլի ծառայությունից։
Հեռուստամարաթոնի նախաշեմին` նոյեմբերի 21-24-ը Ֆրանսիայում կայացավ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որն արձանագրեց 1 միլիոն 460 հազար եվրո նվիրատվություն և նվիրատվության խոստում։
Ֆրանսիայի հայ համայնքի կողմից նվիրաբերված գումարներով կշարունակվի համայնքային կենտրոնների կառուցումը Լեռնային Ղարաբաղում և աջակցությունը մեր սիրիահայ հայրենակիցներին, իսկ Հայաստանում կընդլայնվեն գյուղատնտեսության խթանմանն ուղղված նախաձեռնությունները Տավուշի մարզում։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին, և դրա հիմնական խնդիրն է համազգային նախագծերի իրագործումը, Հայաստանի և ԼՂՀ-ի ենթակառուցվածքների զարգացումը: Հայաստանի նախագահի գլխավորած հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում են ամբողջ աշխարհի սփյուռքահայության հեղինակավոր ներկայացուցիչներ:
Գործունեության 20 տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է ավելի քան 476 կմ ճանապարհի, 517 կմ ջրագծի ու ջրամատակարարման համակարգի,
144 կմ գազատարի, 70 կմ էլեկտրական հոսանքի գծի շինարարություն։ Բացի այդ, կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է 334 դպրոց ու մանկապարտեզ, 424 տուն ու բնակարան, 70 առողջապահական հաստատություն, 53 սպորտային ու մշակութային կենտրոն։ Իրականացվել է ավելի քան 159 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր։
2012թ.–ի հեռուստամարաթոնի ընթացքում ընդհանուր առմամբ տրամադրվել և խոստացվել է ավելի քան 21,4 մլն դոլարի չափով նվիրատվություն, որոնք ուղղվել են Լեռնային Ղարաբաղի գյուղական շրջանների համայնքային կենտրոնների շինարարությանը, ինչպես նաև սիրիահայերի խնդիրների լուծմանը։ Ընդհանուր առմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20 տարվա գործունեության ընթացքում Հայաստանում և Ղարաբաղում իրագործված ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 235,8 մլն դոլար։ –0–