Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայտնի է HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակում կատարողի ինքնությունը. նա Ոստիկանության աշխատակից է

03.05.2018, 17:42
Գրեթե երկու ժամ առաջ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:
Հայտնի է HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակում կատարողի ինքնությունը. նա Ոստիկանության աշխատակից է
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Գրեթե երկու ժամ առաջ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:

Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է, Facebook–ի իր էջում գրել է ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանը։ 

Հաղորդվել էր, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:

Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար և փորձել է փախուստի դիմել, սակայն նրան հեռու փախչել չի հաջողվել:

«Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն»,– ասվում է գրառման մեջ։ 

Դեպքի հանագամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: -0-