Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հունիսի 1-ը հագեցած է լինելու երեխաների համար բազմապիսի միջոցառումներով

31.05.2017, 13:32
Հունիսի 1-ին նմայրաքաղաքում կանցկացվեն բազմաթիվ տոնական միջոցառումներ:
Հունիսի 1-ը հագեցած է լինելու երեխաների համար բազմապիսի միջոցառումներով

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը խոստանում է, որ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, մայրաքաղաքում կանցկացվեն բազմաթիվ տոնական միջոցառումներ: 

Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության`ավանդույթի համաձայն Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Երևանը փոքրիկների համար» խորագիրը կրող տոնակատարության միջոցառումների շարքը կմեկնարկի առավոտյան և կավարտվի ուշ երեկոյան՝ վառ և գունեղ հրավառությամբ:

Մայրաքաղաքում նախատեսված մանկական միջոցառումները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով.

Ազատության հրապարակ, Կենտրոն վարչական շրջան
11:00 -17:00 – մանկական համերգային զվարճալի ծրագիր
11:00-12:00  – կավճանկարչություն
16:00-20:00 – «Աշխարհը երեխաների աչքերով». նկարում են Երևանի արվեստի դպրոցի սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս

Երևանի կենդանաբանական այգի
12:30-13:00 – հեծանվային կայանատեղի բացում
13:00-18:00 – «Ամառային մեկնարկ» խորագրով բացման հանդիսավոր արարողություն՝ համերգային ծրագրեր, մրցույթն

 Մանկական զբոսայգի
10:00-12:00 – «Առողջ Երևան» Երևանի վարչական շրջանների մանկապարտեզների մարզամշակութային տոնահանդես
12:00-16:00 – մանկական էլեկտրամոբիլների և հեծանվավազքի մրցույթ

«Հաղթանակ» զբոսայգի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
10:00-13:00 – զվարճախաղերի անվճար սպասարկում
11:00-19:00 – մանկական երգի և պարի փառատոն
19:00- 23:00 – երաժշտական շոու ծրագիր
22:00 – հրավառություն

Հյուսիսային պողոտա
11:00-18:00 – «Անակնկալների ճամփուղի»
«Երազ այգի», Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
10:00-21:00 – մանկական զվարճալի համերգային ծրագիր 

Կարապի լիճ
20:30-23:00  – մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրում

Նշվում է նաև, որ հունիսմեկյան միջոցառումներ կանցկացվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշելու մասին որոշումը կայացվել է 1949 թվականին Փարիզում ընթացող կանանց կոնֆերանսի ներկայացուցիչների կողմից: Առաջին անգամ տոնը նշվել է 1950 թվականի հունիսի 1-ին:

1956 թվականին ՄԱԿ–ի կողմից ընդունվեց Երեխաների իրավունքների մասին հռչակագիրը: Իսկ արդեն 1989 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Կոնվենցիա երեխաների իրավունքների մասին: Փաստաթղթում ամրագրված են մեծահասակների պարտականությունները և երեխաների իրավունքները:–0–