Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հունիսից մեկնարկում են Բեռլին- Երևան- Բեռլին կանոնավոր չվերթերը

25.04.2018, 15:31
Գերմանական «Germania» ավիաընկերությունը դուրս է գալիս հայկական շուկա:
Հունիսից մեկնարկում են Բեռլին- Երևան- Բեռլին կանոնավոր չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Գերմանական «Germania» ավիաընկերությունը դուրս է գալիս հայկական շուկա:

Ինչպես հայտնում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, Գերմանական Germania ավիաընկերությունը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել Բեռլին- Երևան- Բեռլին երթուղով կանոնավոր չվերթեր իրականացնելու համար:

Հայաստանի և Գերմանիայի միջև ուղիղ օդային կապ հաստատելու շուրջ քննարկումները սկսվել էին դեռևս 2016 թավականի ամռանը, երբ Գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հանդիպել էր Germania ավիաընկերության եկամուտների կառավարման և երթուղիների ցանցի զարգացման տնօրեն Քլաուս Ալետենբուրգին և ավիաընկերության վաճառքի մենեջեր Ֆլորիան Ստահլին:

Բեռլին- Երևան- Բեռլին երթուղով չվերթերի մեկնարկը կտրվի հունիսի 16-ին: Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ:-0-