Рейтинг@Mail.ru
USD
372.38
EUR
437.55
RUB
4.9558
GEL
138.46
2026 թ. ապրիլի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

Իսպանական Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը

12.08.2016, 18:12
Օգոստոսի 12-ին իսպանական Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։
Իսպանական Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ՍՌԿԱ/. Օգոստոսի 12-ին իսպանական Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին ինստիտուցիոնալ հայտարարությանը։ Այս քայլով Բենալմադենան համալրեց Իսպանիայի՝ նման որոշում ընդունած երկու տասնյակից ավելի քաղաքների շարքը», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–