Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Ժամկետային զինծառայող է մահացել մարտական դիրքում

10.05.2017, 14:08
Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Ժամկետային զինծառայող է մահացել մարտական դիրքում
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. 2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ Գ.Մեսրոպյանը վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

«ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվում է նախաքննություն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։–0–