Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

ՀՀ կառավարության շենքի մոտ ուժեղացվել է հսկողությունը զինված հանցախմբի վնասազերծման կապակցությամբ

26.11.2015, 11:31
Կառավարության շենքի մոտ ուժեղացված հսկողություն է իրականացվում նախօրեին զինված հանցախմբի վնասազերծման կապակցությամբ։
ՀՀ կառավարության շենքի մոտ ուժեղացվել է հսկողությունը զինված հանցախմբի վնասազերծման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կառավարության շենքի մոտ ուժեղացված հսկողություն է իրականացվում նախօրեին զինված հանցախմբի վնասազերծման կապակցությամբ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Կառավարության շենքի անվտանգությունն ապահովող` պետական պահպանության վարչության աշխատակիցները հսկողությունն իրականացնում են ինքնաձիգներով, ուժեղացված է վերահսկողությունը։

Այս պահին կառավարության շենքում անցկացվում է կառավարության նիստը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին տեղեկացրեց 19 հոգուց բաղկացած զինված հանցախմբի վնասազերծման մասին, որի նպատակն էր կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ հանրապետության տարածքում։

Հանցախմբի անդամների կողմից վարձակալած տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ: –0–