Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Կառավարությունը 11,6 մլն դրամ է հատկացրել մշակութային միջոցառումների դպրոցական աբոնեմենտների համակարգի հարթակ ստեղծելու համար

13.12.2018, 14:05
11,6 մլն դրամ. ՀՀ–ում կստեղծվի ժամանակակից մշակութային հարթակ դպրոցականների համար։
Կառավարությունը 11,6 մլն դրամ է հատկացրել մշակութային միջոցառումների դպրոցական աբոնեմենտների համակարգի հարթակ ստեղծելու համար

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ 11,6 մլն դրամ է հատկացրել (23,9 հազար դոլար) dasaran.am կայքին մշակութային միջոցառումների դպրոցական աբոնեմենտների համակարգի իրականացման հարթակ ստեղծելու համար։

«Կայքում կստեղծվի հարթակ, որտեղ մասնակիցները կկարողանան գրանցվել և այցելել թատրոններ, համերգասրահներ։ Արդյունքում կլուծվեն մի շարք խնդիրներ, մենք կկարողանանք պատշաճ կերպով կազմակերպել այդ գործընթացն ու կհասկանանք` ուր են գնում աշակերտները, ինչ են այցելում», – ասաց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

Հարությունյանի խոսքով, աշակերտները կամրագրեն իրենց տեղերը, ինչը թույլ կտա խուսափել հերթերից և խոչընդոտներից թատրոն և համերգասրահներ այցելելիս։

Նրա խոսքով, կայքի ստեղծողներն արդեն սկսել են աշխատանքները, հարթակը պատրաստ կլինի 2019 թ.–ի սկզբին։

«Այս ծրագրի իրականացումը տարեկան կտրվածքում ավելի քան 1 միլիոնով կավելացնի մշակութային հաստատությունների այցելությունների թիվը», – ասաց նա։ 

Ավելի վաղ ՀՀ մշակույթի նախարարությունը Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ գործարկել էր դպրոցականների համար նախատեսված 400 մլն դրամի (մոտ 820 հազար դոլար) մշակութային ծրագիր։–0–