Կասեցվել է Երևանի հանրային սննդի կետերից մեկի գործունեությունը
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի մասնագետները Երևանում վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Խաչիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում, հայտնում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամոլի ծառայությունը:
«Պարզվել է, որ այնտեղ սանիտարահիգիենիկ նորմերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, արագ փչացող սննդամթերքի բաժինները չունեն սառնարանային սարքավորումներ, իսկ սառցախցիկում հում և պատրաստի սննդամթերքը պահվում է համատեղ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, որ «Խաչիկ» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցվել է, տրվել է հանձնարարական հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Իսկ անհատ ձեռնարկատերեր Հասմիկ Սանթուրյանի (Արմավիրի մարզ) մսամթերքի և Սամվել Խլոյանի (Գեղարքունիքի մարզի) հացի արտադրամասերին թույլատրվել է վերսկսել գործունեությունը. վերջիններս կատարել են վերահսկիչի բոլոր հանձնարարականներն ու վերացրել սանիտարահիգիենիկ խախտումները:-0-