Ամենայն Հայոց Կաթողիկոսը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ է ընտրվել
04.11.2013,
19:04
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ է ընտրվել առաջիկա ութ տարիների համար, նշված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ է ընտրվել առաջիկա ութ տարիների համար, նշված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում։
«Երկուշաբթի հարավկորեական Պուսան քաղաքում Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովի նոյեմբերի 4-ի նիստին համաժողովի պատվիրակների միաձայն քվեարկությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընտրվեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ՝ առաջիկա ութ տարիների համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
ԵՀԽ նախագահությունը բաղկացած է ութ անդամից: ԵՀԽ նախագահների առաքելությունն է խրախուսել միջեկեղեցական և էկումենիկ հարաբերությունները, աշխարհում պաշտպանել մարդու իրավունքները, արդարությունն ու խաղաղությունը:
Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը միջազգային էկումենիկ կազմակերպություն է, որը հիմնվել է 1948 թվականին։ ԵՀԽ կազմում ավելի քան 100 երկրի մոտ 350 քրիստոնեական եկեղեցի է ընդգրկված։ -0-