Խցանումներից խուսափելու համար երթևեկության փոփոխություն կլինի Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ճանապարհին (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ավտոճանապարհի «Գնթունիք» առևտրի կենտրոնի մոտ՝ Ավ. Իսահակյան փ.-Մ-3-Զ. Դարյան խաչմերուկից մինչև Մ. Մաշտոցի փ.-Մ-3 խաչմերուկ հատվածում, կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։
ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրազեկում է, որ փոփոխությունը կատարվում է միջպետական ճանապարհի խցանումներից խուսափելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։
Նշված հատվածում կայանումը թույլատրվելու է միայն թեթև մարդատար ավտոմոբիլների համար՝ ճանապարհին զուգահեռ։
Կայանումը կազմակերպելու նպատակով կատարվելու են համապատասխան գծանշումներ, և տեղադրվելու են ճանապարհային նշաններ։
«Երթևեկության մասնակիցներին հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։