Կինոթատրոնները պետք է բոլոր ցանկացողներին «Նիմֆոմանուհի» ֆիլմը դիտելու հնարավորություն ընձեռեն. հայ ռեժիսոր
17.02.2014,
18:50
«Նիմֆոմանուհի» ֆիլմը դիտել ցանկացողները պետք է այն կինոթատրոնում դիտելու հնարավորություն ունենան, կարծում է ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Նիմֆոմանուհի» ֆիլմը դիտել ցանկացողները պետք է այն կինոթատրոնում դիտելու հնարավորություն ունենան, կարծում է ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը։
«Կարծում եմ, որ նման ֆիլմերը պետք է ցուցադրվեն կինոթատրոններում, և խոսքը ոչ միայն Լարս ֆոն Թրիերի` նման գայթակղիչ անվանումով ֆիլմի («Նիմֆոմանուհի») մասին է։ Մարդիկ պետք է այդ ֆիլմը դիտելու իրավունք ունենան», – երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բաղդասարյանը։
Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի առաջին մասի երևանյան պրեմիերան պետք է տեղի ունենար 2014 թ.–ի փետրվարի 13–ին «Սինեմա Սթար» կինոթատրոնում` եվրոպական այլ երկրներում ֆիլմի պրեմիերային զուգահեռ, սակայն արդեն փետրվարի 12–ին կինոթատրոնի ղեկավարությունը հրաժարվեց ֆիլմի ցուցադրությունից` բացատրելով դա մի շարք քաղաքացիների և հասարակական խմբերի բազմաթիվ առարկություններով, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ։
Բաղդասարյանը նշեց, որ չի հասկանում այդ ֆիլմի շուրջ բարձրացած այս ողջ իրարանցումը և ավելացրեց, որ եթե որևէ պատճառով կինոթատրոններից մեկը չի ցուցադրում ֆիլմը, ապա թող այն ցուցադրի մյուս կինոթատրոնը։ Իսկ ֆիլմը «պոռնոդրամա» որակելը նա համարեց անհեթեթություն և անիրազեկ բնութագրում։
Նրա խոսքով`երբ ֆիլմը հայտնվի համացանցում կամ DVD– տարբերակով, բոլորը կձգտեն դիտել այն և կանջատեն 20 րոպե անց` ասելով, որ իրենց խաբել են, քանի որ սպասում էին, թե «պոռնո» են տեսնելու, իսկ ֆիլմը լրիվ այլ բանի մասին է։
«Ես ինքս, անկեղծ ասած, Լարս ֆոն Թրիերի երկրպագուն չեմ, սակայն, ուսումնասիրելով Հայաստանի երկուսուկես կինոթատրոնների վարձութային քաղաքականությունը, հանդիսատեսի զանգվածային «դեբիլացում» եմ տեսնում», – ասաց ռեժիսորը։
Կինոգետ Զավեն Բոյաջյանն իր հերթին նշեց, որ այս դեպքում «Սինեմա Սթար» կինոթատրոնը ստանձնել է ֆիլմը հասարակությանը ներկայացնելու իրավունքը, և այդպիսով ինքնակամ իր վրա է վերցրել կինոքննադատ–գրաքննողի դերը։
«Եթե անգամ հասարակության մի մասը դեմ է ֆիլմի ցուցադրությանը, ապա կինոթատրոնն իրավունք չունի իր կարծիքն ու տեսակետը պարտադրելու հասարակության մյուս անդամներին։ Եթե մենք բարձրաձայնում ենք, որ ապրում ենք մի երկրում, որտեղ ժողովրդավարություն է կառուցվում, ապա սա անհեթեթություն է», – ասաց նա։–0–