Рейтинг@Mail.ru
USD
384.32
EUR
450.23
RUB
4.8933
GEL
141.11
2025 թ. հունիսի 29, կիրակի
եղանակը
Երևանում
+29

Կիրառվելու են ամենախիստ պատասխանատվության միջոցները. ՊՆ–ն արձագանքել է հավաքներին մասնակցող խաղաղապահների մասին տեղեկությանը

23.04.2018, 15:09
ՀՀ ՊՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ։
Կիրառվելու են ամենախիստ պատասխանատվության միջոցները. ՊՆ–ն արձագանքել է հավաքներին մասնակցող խաղաղապահների մասին տեղեկությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ։

Նշենք, որ երկուշաբթի Երևանում անցկացվող ուսանողական երթերին մասնակցում են զինվորական համազգեստով անձինք` խաղաղապահների տարբերանշաններով։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից սույն թվականի ապրիլի 23-ին Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցությունը և այդ զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառելու է ամենախիստ պատասխանատվության միջոցները, քանի որ ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից ցանկացած հավաքներին մասնակցելու կամ դրանք կազմակերպելու ազատության իրավունքի իրականացման սահմանափակումները սահմանված են Սահմանադրության 44-րդ հոդվածի 2-րդ մասում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ու 8-րդ հոդվածի 2-րդ մասում, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետում», – նշվում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Նշված զինծառայողների գործողությունները ոչ միայն դիտարկվում են որպես զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված զորամասում գտնվելու կարգի խախտում և զորամասն ինքնակամ թողնելու միջոցով իրենց պարտականությունների կատարումից հրաժարում, որի կապակցությամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան հաղորդում է տրվել իրավասու իրավապահ կառույցներին, այլև կոպտորեն խախտում են Զինված ուժերի քաղաքական գործընթացներից դուրս լինելու ժողովրդավարության առանցքային սկզբունքը: Սա պետք է մտահոգի նաև միջոցառման կազմակերպիչներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–