Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Կտրուկ աճել է Հայաստանից Ռուսաստան մեկնած միգրանտների թիվը

23.07.2019, 15:31
Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 2019 թ.-ի հունվար-ապրիլին կտրուկ աճել է` գերազանցելով վերջին տարիների ցուցանիշը:
Կտրուկ աճել է Հայաստանից Ռուսաստան մեկնած միգրանտների թիվը

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 2019 թ.-ի հունվար-ապրիլին կտրուկ աճել է` գերազանցելով վերջին տարիների ցուցանիշը: Այդ մասին հայտնում է Economy Times-ը:

Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի անցկացված հետազոտության մեջ նշվում է, որ 2019 թ.-ի առաջին ամիսների (հունվար-ապրիլ) ընթացքում Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը կազմել է 98 հազար մարդ: 2018 թ.-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 57,1 հազար մարդ:

Ամենից շատն ավելացել է միգրանտների թիվը Ղազախստանից (16,1 հազար), Ուկրաինայից (16,1 հազար), Տաջիկստանից (14,2 հազար) և Հայաստանից (12,8 հազար): 2018 թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 4,9 հազար մարդ: 

Նշվում է նաև, որ 2019 թ.-ի հունիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում գտնվել է ավելի քան 491 հազար ՀՀ քաղաքացի: Ռուսաստանի հիմնական միգրացիոն դոնորներն են Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը և Հայաստանը:-0-