ԿԸՀ. Հանրաքվեում ապահովված է դիտորդների, ԶԼՄ–ների և վստահված անձանց անարգել աշխատանքը
06.12.2015,
17:48
Դիտորդները, ԶԼՄ–ների ներկայացուցիչներն ու վստահված անձինք օգտվում են հանրաքվեի քվեարկության ժամանակ և դրանից հետո քվեարկելու լայն հնարավորություններից, կիրակի լրագրողներին ասաց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դիտորդները, ԶԼՄ–ների ներկայացուցիչներն ու վստահված անձինք օգտվում են հանրաքվեի քվեարկության ժամանակ և դրանից հետո քվեարկելու լայն հնարավորություններից, կիրակի լրագրողներին ասաց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը։
Ըստ նրա, դիտորդներին, լրագրողներին և վստահված անձանց թույլ է տրված ձայնագրություններ և տեսագրություններ կատարել ընտրատեղամասերում, բացառությամբ ընտրացուցակների և քվեախցիկի ներսում նկարահանում իրականացնելը։
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ժամը 14։00–ի դրությամբ մասնակցել է ընտրողների 24,26 տոկոսը. ԿԸՀ>>
«Մյուս բոլոր դեպքերում որևէ արգելք չկա, ընտրահանձնաժողովների նախագահները չեն կարող արգելել դիտորդներին և ԶԼՄ–ների ներկայացուցիչներին ազատ տեղաշարժվել ընտրատեղամասով։ Չի կարելի ինքնակամ դուրս հրավիրել լրագրողներին կամ վստահված անձանց»,– ավելացրեց նա։
Ավելին, ինչպես նշեց Մարտիրոսյանը, վստահված անձանց առանձին տեղ է հատկացվել ընտրահանձնաժողովի անդամների միջև, ովքեր քվեաթերթեր են բաժանում ընտրողներին։
Դեկտեմբերի 6–ին Հայաստանում անցկացվում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ Բարեփոխումներով նախատեսվում է անցամ կատարել խորհրդարանական իշխանավարման։ Այսօր ժամը 08։00–ից երկրում բացվել են 1997 ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կավարտվի ժամը 20։00–ին։
Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։
Քվեարկության ընթացքին հետևում են ավելի քան հարյուր միջազգային և մի քանի հազար տեղական դիտորդներ։–0–