Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Մարտական դիրքերում վիրավորված 19–ամյա զինծառայողին վիրահատել են. նրա վիճակը կայուն ծանր է

18.05.2016, 12:08
Մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանը նախօրեին «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել է:
Մարտական դիրքերում վիրավորված 19–ամյա զինծառայողին վիրահատել են. նրա վիճակը կայուն ծանր է

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանը նախօրեին «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել է: 

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ` մայիսի 17-ին տղային կատարվել է ԿՏ հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ հիվանդի մոտ ձախ պլևրալ խոռոչում (թոքային հատվածում) առկա է հեղուկի որոշ քանակություն: Հեղուկը հեռացնելու նպատակով իրականացվել է ձախ պլևրալ խոռոչի դրենավորում: 

Նույն օրը երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում հիվանդի մոտ սկսել է ստամոքսաղիքային սուր արյունահոսություն: Կատարվել է գաստրոսկոպիկ հետազոտություն և 12-մատնյա աղիքում հայտնաբերվել է «սթրեսային խոց»: Զինծառայողն անհապաղ վիրահատվել է, կարվել է խոցը, ինչպես նաև կատարվել է պլաստիկ միջամտություն: 

«Այս պահի դրությամբ հիվանդի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հաշվի առնելով, որ երեկ Արման Լազգիյանը վիրահատվել է, բժիշկների գնահատմամբ` վերականգնողական բուժման նպատակով նրա արտերկիր տեղափոխումը նպատակահարմար է որոշ ժամանակով հետաձգել:–0–