Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Մարտի 8-յան հաճելի անակնկալներ՝ Երևանի քաղաքապետարանի կողմից

07.03.2017, 19:45
Երևանի քաղաքապետարանը Մարտի 8-ի առթիվ հաճելի անակնկալներ է նախապատրաստել։
Մարտի 8-յան հաճելի անակնկալներ՝ Երևանի քաղաքապետարանի կողմից

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Չխախտելով վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթը՝ Երևանի քաղաքապետարանը Մարտի 8-ի առթիվ հաճելի անակնկալներ է նախապատրաստել մայրաքաղաքի կանանց, աղջիկների և այդ օրը Երևանում գտնվող իգական սեռի զբոսաշրջիկների համար, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Անակնկալները կմեկնարկեն «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ վաղ առավոտից ժամանող բոլոր կանանց և աղջիկներին նվիրելու են ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ:

Ժամը 12:00-ից մինչև 18:00-ն մայրաքաղաքի փոքր կենտրոնի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայում, Ավ. Իսահակյանի և Արամ Խաչատրյանի արձանների հարակից տարածքներում ևս սպասվում են հաճելի անակնկալներ, այդ թվում նաև՝ երաժշտական կատարումների տեսքով:

Օրվա ընթացքում անակնկալ ֆլեշմոբեր են սպասվում նաև Երևանի մետրոպոլիտենում երթևեկող կանանց ու աղջիկներին:

Իսկ էքստրեմալ զգացողությունների սիրահար կանայք և աղջիկները ժամը 17:00-19:00-ն կարող են այցելել Ազատության հրապարակ:

Օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ կանցկացվեն նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:–0–