Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+13

Մարտի 9–ը` ոչ աշխատանքային. կառավարությունը փոփոխություն է կատարել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

25.01.2018, 12:19
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել աշխատանքային օրվա տեղափոխության մասին։
Մարտի 9–ը` ոչ աշխատանքային. կառավարությունը փոփոխություն է կատարել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել աշխատանքային օրվա տեղափոխության մասին։

Ինչպես նշեց կառավարության աշխատկակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն, մարտ 9–ը, որն աշխատանքային է (ուրբաթ), տեղափոխվում է մարտի 17–ին (շաբաթ)։

«Փաստորեն մենք Կանանց միջազգային օրվա կապակցությամբ քաղաքացիներին հնարավորություն ենք տալիս հանգստանալ միանգամից չորս օր (մարտ 8–ից 11–ը)», – ասաց Ստեփանյանը։–0–