Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Մարզերում և Երևանում սպասվում է ձյուն ու ջերմաստիճանի կտրուկ նվազում

11.01.2018, 15:21
Տեղումներ են սպասվում Հայաստանի մարզերում և Երևանում։

Մարզերում և Երևանում սպասվում է ձյուն ու ջերմաստիճանի կտրուկ նվազում

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Տեղումներ են սպասվում Հայաստանի մարզերում և Երևանում։ 

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, հունվարի 11–ին երեկոյան ժամերին, հունվարի 12–ի գիշերը, հունվարի 14–ի ցերեկը և հունվարի 15–16–ը հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում սպասվում են տեղումներ, գիշերը` ձյան, իսկ ցերեկը որոշ շրջաններում և Երևանում` ձնախառն անձրևի տեսքով։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կբարձրանա 3-4, հունվարի 14-ի և 15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Ջերմաստիճանի նվազումը հատկապես կզգան Սյունիքի բնակիչները։ Հունվարի 14–ի ցերեկը կանխատեսվող +12...+17 աստիճանից հետո հունվարի 15–ին ջերմաստիճանը կտրուկ կնվազի` հասնելով 0...+3–ի։

Երևանում հունվարի 12–ին և 13–ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +10...+12, հունվարի 15–ին կցրտի` հասնելով +4...+6–ի։ Գիշերային ժամերին սպասվում է մինչև -2 աստիճան։–0–