Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Մայրաքաղաքի տոնական լույսերը կմիացվեն այսօր

19.12.2016, 14:56
Մայրաքաղաքի Ամանորի տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման աշխատանքներն ավարտված են։
Մայրաքաղաքի տոնական լույսերը կմիացվեն այսօր

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մայրաքաղաքի Ամանորի տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման աշխատանքներն ավարտված են, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է նաև, որ բոլոր վարչական շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ, որոնց մեկնարկը կազդարարվի այսօր երեկոյան` ժամը 19:00-ին, Հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ:

Այսօր կմեկնարկի նաև Երևանում առաջին անգամ անցկացվող «Սառցե քաղաք» Ամանորի հեքիաթային ծրագիրն Ազատության հրապարակում: 

Զեկուցվել է, որ արդեն իսկ հանրությանն է ներկայացվել «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը, տպագրվել է բրոշուր-ուղեցույց, որում ներառված են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների, այնպես էլ մասնավորի կողմից նախատեսված տոնական միջոցառումների օրացույցը, օգտակար տեղեկատվություն զբոսաշրջիկների համար:

«Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը հասանելի կլինի հանրության համար մամուլի կրպակներում, մետրոյում, քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման բաժիններում:–0–