Рейтинг@Mail.ru
USD
377.69
EUR
446.88
RUB
4.9281
GEL
141.06
2026 թ. փետրվարի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Մեկ ամիս միակողմանի փակ կլինի Թամանցիների-Արտաշատի խճուղու-Արշակունյանց խաչմերուկ եղած ճանապարհահատվածը

24.10.2024, 15:28
Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին՝ տրանսպորտային միջոցները չկայանել ճանապարահատվածի երթևեկելի մասում
Մեկ ամիս միակողմանի փակ կլինի Թամանցիների-Արտաշատի խճուղու-Արշակունյանց խաչմերուկ եղած ճանապարհահատվածը

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փ. - Արտաշատի խճ. օղակաձև հատումից մինչև Թամանցիների փ. – Արշակունյանց պ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում»,-նշված է հաղորդագրության մեջ։