Երկուշաբթի, ապրիլի 6–ը` ոչ աշխատանքային է
01.04.2015,
12:39
Կառավարության որոշման նախագծի համաձայն` ապրիլի 6–ը Հայաստանում կհայտարարվի ոչ աշխատանքային կապված` Սուրբ Հարության տանին հաջորդող մեռելոցի հետ։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կառավարության որոշման նախագծի համաձայն` ապրիլի 6–ը Հայաստանում կհայտարարվի ոչ աշխատանքային կապված` Սուրբ Հարության տանին հաջորդող մեռելոցի հետ։
Նախագծի համաձայն` ոչ աշխատանքային ապրիլի 6–ի փոխարեն աշխատանքային կհայտարարվի ապրիլի 11–ը։
Նախատեսվում է, որ կառավարությունն այս որոշումը կընդունի ապրիլի 2–ին կայանալիք հերթական նիստի ընթացքում։
Մեռելոց հիշատակին նվիրված օրը հաջորդում է հայկական եկեղեցու հինգ գլխավոր տոներից յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սբ. Հարություն, Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառ), Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Խաչվերաց։
Մեռելոցը Հայաստանում առաջին անգամ ոչ աշխատանքային է հայտարարվել կառավարության որոշմամբ 2008թ.-ի հունիսի 16-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությամբ։-0-