Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Մի շարք նաիրիտցիներ ստացել են 5 ամսվա աշխատավարձը՝ շուրջ 55 մլն դրամ. առաջին փոխվարչապետ

07.08.2018, 16:58
«Նաիրիտ» քիմիական գործարանի աշխատակիցներին վճարվել է 5 ամսվա աշխատավարձ։
Մի շարք նաիրիտցիներ ստացել են 5 ամսվա աշխատավարձը՝ շուրջ 55 մլն դրամ. առաջին փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Նաիրիտ» քիմիական գործարանի աշխատակիցներին վճարվել է 5 ամսվա աշխատավարձ, տեղեկացրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Նաիրիտի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է», – տեղեկացրել է նա Facebook–յան իր էջում։ 

Նրա խոսքով, այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ շուրջ 55 մլն դրամ (մոտ 114 հազար դոլար)։ Միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները։ 

«Շնորհակալություն եմ հայտնում այդ աշխատակիցներին՝ խնդիրը բարձրացնելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և ֆինանսների նախարարներին՝ խնդիրը լուծելու ուղղությամբ իրենց ջանքերի համար», – ավելացրել է Միրզոյանը։

«Նաիրիտ» գործարանը պարապուրդի է մատնված 2010 թ.–ի մարտից։ Վեց տարի շարունակ կառավարությունը, պատասխանելով քիմիական հսկայի նախկին աշխատակիցների բազմաթիվ դիմումներին, նշել է, որ գործարանը կվերագործարկվի ներդրողի հայտնվելուն պես։ Աուդիտորների նախնական գնահատականների համաձայն, «Նաիրիտի» գործարկման համար հարկավոր է 200–300 մլն դոլարի ներդրում։

ՀՀ էներգետիկայի նախարարության գնահատականներով, «Նաիրիտի» վերագործարկումը տնտեսապես նպատակահարմար կլինի միայն տարեկան առնվազն 10–12 հազար տոննա կաուչիկի արտադրության դեպքում։–0–