Ռուսաստանն իր տարածքում առանց վիզա մուտքի իրավունք ունեցող երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների համար գտնվելու նոր կանոններ է սահմանել
21.01.2014,
12:43
Ռուսաստանն իր տարածքում առանց վիզա մուտքի իրավունք ունեցող երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների համար գտնվելու նոր կանոններ է սահմանել, հայտնեցին Հայաստանի տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանն իր տարածքում առանց վիզա մուտքի իրավունք ունեցող երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների համար գտնվելու նոր կանոններ է սահմանել, հայտնեցին Հայաստանի տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից։
«2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարեկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` 2014թ. հունվարի 1-ից սկսած ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների (այդ թվում Հայաստանի Հանրապետության) քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում»,– հայտնեցին նախարարությունից։
Դա նշանակում է, որ այդ պետությունների քաղաքացիները Ռուսաստանում 90 օր գտնվելուց հետո այլևս չեն կարող հատել Ռուսաստանի սահմանը և անմիջապես հետ վերադառնալ, ինչպես դա անում էին նախկինում:
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ վերոհիշյալ կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք 3 տարի ժամկետով:
2014 թվականի հունվարի 1–ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն` առանց վիզայի Ռուսաստան ժամանած միգրանտները, ինչպես և նախկինում, կարող են երկրում գտնվել 90 օրվա, սակայն ժամանակավոր կացության ժամկետը չի կարող գերազանցել 90 օրը` յուրաքանչյուր 180 օր ժամկետի ընթացքում։
Մինչ օրս առանց վիզայի մուտքի իրավունք ունեցող արտերկրյա քաղաքացին, մնալով ՌԴ–ում 90 օր և վերադառնալով հայրենիք, կարող էր Ռուսաստան մտնել արդեն մի քանի օրից։ Դաշնային միգրացիոն ծառայությունից հայտնում են, որ օրենքն ուղղված է անօրինական միգրացիային դիմակայելուն։
ԴՄԾ–ի գնահատականներով` ՌԴ–ում անօրինական աշխատում է մոտ 3.5 միլիոն միգրանտ։ -0-