Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Նախագահը «Երևան մոլ»-ում ներկա է գտնվել «Քարֆուր»-ի բացմանը

11.03.2015, 12:16
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետի պաշտոնական բացման արարողությանը, հաղորդում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Նախագահը «Երևան մոլ»-ում ներկա է գտնվել  «Քարֆուր»-ի բացմանը
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետի պաշտոնական բացման արարողությանը, հաղորդում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:

Հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը «Քարֆուր»-ի և «Երևան մոլ»-ի միջև ստորագրվել էր դեռևս 2014թ. մայիսի 13-ին, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ՝ Ֆրանսիայի Նախագահի Հայաստան պետական այցի շրջանակներում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Քարֆուր»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալի կողմից այսօր հիպերմարկետի բացումից հետո, Հանրապետության Նախագահը և բացման կապակցությամբ հրավիրված հյուրերը շրջել են «Քարֆուր»-ի տարածքում, ծանոթացել առաջարկվող ապրանքատեսականուն, գնային քաղաքականությանը, ծառայությունների որակին:–0–