Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Կրթության նախարարությունն այլևս չի արձագանքի կոռուպցիայի վերաբերյալ անանուն զանգերին

20.12.2013, 18:48
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այլևս չի արձագանքի կոռուպցիայի վերաբերյալ անանուն զանգերին, ուրբաթ ամփոփիչ ասուլիսի ընթացքում լրագրողներին ասաց գերատեսչության ղեկավար Արմեն Աշոտյանը։
Կրթության նախարարությունն այլևս չի արձագանքի կոռուպցիայի վերաբերյալ անանուն զանգերին
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այլևս չի արձագանքի կոռուպցիայի վերաբերյալ անանուն զանգերին, ուրբաթ ամփոփիչ ասուլիսի ընթացքում լրագրողներին ասաց գերատեսչության ղեկավար Արմեն Աշոտյանը։

«Կամ քաղաքացիական դիրքորոշում ունեցեք և մինչև վերջ պայքարեք ձեր իրավունքների համար, կամ կգործի 30–ական թվականների արդիականացված մթնոլորտը, երբ ցանկացած առիթով վարկաբեկում են բարի մարդկանց»,– հայտնեց Աշոտյանը։

Նա ավելացրեց, որ հայտնողի, ինչպես նաև կոռուպցիայի մեջ մեղադրվող մարդու մասին կոնկրետ տվյալներ մատնանշելու դեպքում նախարարությունը պատրաստ է  ավարտին հասցնել ցանկացած գործ։

Նախարարը նշեց նաև, որ կրթական ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ գործերի լուսաբանումը պետք է հստակ դասակարգել և կրթական հաստատություններում որոշ նպատակների համար անօրինական գումար հավաքելու դեպքերը չշփոթել իրական կոռուպցիայի փաստերի հետ։ –0–