Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Օդերևութաբանը պարզաբանել է` արդյո՞ք հունիսը եղանակային անակնկալներ կմատուցի Հայաստանի բնակիչներին

01.06.2016, 11:45
Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը խոսել է հունիսին սպասվող եղանակի մասին։
Օդերևութաբանը պարզաբանել է` արդյո՞ք հունիսը եղանակային անակնկալներ կմատուցի Հայաստանի բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսն անակնկալներ չի մատուցի Հայաստանի բնակիչներին, Facebook սոցցանցի իր էջում գրել է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հունիսին և՛ օդի ջերմաստիճանը, և՛ տեղումների քանակը կանխատեսվում են նորմայի սահմաններում, այսինքն՝ սպասում ենք այնպիսի հունիս, որը համահունչ է մեր կլիմայական պայմաններին՝ առանց արտառոց շեղումների», – գրել է Սուրենյանը։

Նրա խոսքով` առավելագույն ջերմաստիճանը Երևանում ակնկալվում է մինչև +35 աստիճան, որը սպասվում է հունիսի երկրորդ տասնօրյակում:–0–