Рейтинг@Mail.ru
USD
377.04
EUR
444.91
RUB
4.9004
GEL
141
2026 թ. փետրվարի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Օսիպյանը աշխատանքից ազատել է Երևանի ոստիկանապետին

24.08.2018, 15:16
Պողոսյանը այս պաշտոնում նշանակվել էր հունիսին՝ Օսիպյանի հրամանով:
Օսիպյանը աշխատանքից ազատել է Երևանի ոստիկանապետին

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Ոստիկանապետը հրաման է ստորագրել՝ Պողոսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար՝ համաձայն սեփական դիմումի», - հայտնեց նա:

Պողոսյանը այս պաշտոնում նշանակվել էր հունիսին՝ Օսիպյանի հրամանով:-0-