«Փարաջանով» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցուցակում
08.10.2013,
16:05
Ելենա Ֆետիսովայի և Սերժ Ավեդիքյանի «Փարաջանով» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների լոնգ լիստում` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, տեղեկացվում է մրցանակի պաշտոնական կայքում։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ելենա Ֆետիսովայի և Սերժ Ավեդիքյանի «Փարաջանով» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների լոնգ լիստում` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, տեղեկացվում է մրցանակի պաշտոնական կայքում։
Ընդհանուր առմամբ ամենաճանաչված կինոմրցանակի մրցույթի առաջին փուլում մրցում են 76 երկրների գեղարվեստական կինոնկարներ, որոնց շարքում է նաև Ռուսաստանի ներկայացուցիչ Ֆյոդոր Բոնդարչուկի «Ստալինգրադ» ֆիլմը։
Այս տարի պատմության ընթացքում առաջին անգամ ցուցակում տեղեր են հատկացվել Մոլդովային, Սաուդյան Արաբիային և Չեռնոգորիային։
Մրցանակի հավակնորդների «Կարճ ցուցակը» կհայտարարվի 2014թ.–ի հունվարի 16–ին, իսկ հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի կունենա մարտի 2–ին կայանալիք հանդիսավոր արարողության ընթացքում, նշում է vesti.ua–ն։
«Փարաջանով« ֆիլմը նկարահանել են 2013թ.-ին ֆրանսահայ դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանը և ուկրաինացի ռեժիսոր Օլեսյա Ֆետիսովան։ Ֆիլմը ներկայացնում է չորս երկիր` Հայաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան և Վրաստանը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հուլիսի 4–ին Չեխիայում ` «Կառլովի Վարիի» կինոփառատոնի մրցութային ծրագրում, հուլիսի 13–ին կայացավ երևանյան պրեմիերան, որն ավարտվեց Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային իններորդ կինոփառատոնով, իսկ հուլիսի 17–ին կինոնկարը ներկայացվեց Օդեսայի միջազգային կինոփառատոնին։ –0–