Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում լիովին պատրաստ է սպասարկման համար. նախարար
09.01.2014,
13:39
Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ամբողջությամբ պատրաստ է սպասարկման համար, հինգշաբթի կառավարության նիստից հետո հայտարարեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ամբողջությամբ պատրաստ է սպասարկման համար, հինգշաբթի կառավարության նիստից հետո հայտարարեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։
«Ամբողջ համակարգը, օպերատորները և կուտակային կենսաթոշակային համակարգի համապատասխան կառույցներն ամբողջովին պատրաստ են աշխատանքի»,– ասաց Ասատրյանը։
Ըստ նրա, նոր դրույթը կգործի բոլոր աշխատող քաղաքացիների համար` անկախ աշխատավարձի չափից։
«Նոր համակարգն ավելի արդար է, և կենսաթոշակի չափը պայմանավորված է աշխատավարձից պահումների չափով»,– ասաց Ասատրյանը։
Մեկնաբանելով այն փաստը, որ բազմաթիվ մասնավոր ընկերություններ ստանձնել են իրենց աշխատակիցների համար կենսաթոշակային ծախսերը վճարելու պարտավորությունը, նախարարը նշեց, որ 2014 թվականի հուլիսի 1–ից ենթադրվում է պետական ծառայողների` միջինը 40 տոկոսով աշխատավարձերի բարձրացում, ինչի կապակցությամբ, կենսաթոշակային ֆոնդին վճարումների հետ բարդություններ նրանք նույնպես չեն ունենա։
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը բողոքի ալիք բարձրացրեց հասարակության շրջանում։ Երևանում բողոքի ակցիաներ են անցկացվում, մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել կամ գոնե հետաձգել այդ բաղադրիչի ներմուծումը։ Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ չեն ցանկանում իրենց աշխատավարձի 5 տոկոսը վստահել կառավարությանը, քանի որ վստահ չեն, թե 63 տարեկանը լրանալուց հետո այդ գումարները հետ կվերադարձվեն։
ՀՀ ԱԺ երեք ընդդիմադիր խմբակցությունները` Հայ Ազգային կոնգրեսը, ՀՅԴ–ն և «Ժառանգություն» կուսակցությունները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը դեկտեմբերի 2013 թվականի 17–ին հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծման հետաձգման հարցով, որը հաջորդ օրը ընդունեց հայցի դիմումը։ ՍԴ–ն պետք է գործի վերաբերյալ որոշումը ներկայացնի դիմումը դիտարկման ընդունելուց հետո 6 ամսից ոչ ուշ։ –0–