Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Թուրքական Pegasus Airlines լոուքոստերը մտնում է հայա0ստանյան ավիաշուկա

27.04.2017, 12:24
Թուրքական Pegasus Airlines լոուքոստերի մուտքը հայաստանյան շուկա կբարձրացնի Հայաստանի մրցունակությունը ավիափոխադրումների ոլորտում, հինգշաբթի լրագրողներին ասաց Քաղաքական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
Թուրքական Pegasus Airlines լոուքոստերը մտնում է հայա0ստանյան ավիաշուկա

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Թուրքական Pegasus Airlines լոուքոստերի մուտքը հայաստանյան շուկա կբարձրացնի Հայաստանի մրցունակությունը ավիափոխադրումների ոլորտում, հինգշաբթի լրագրողներին ասաց Քաղաքական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

«Հայաստանի շատ բնակիչներ թռնում են Վրաստանով, քանի որ այնտեղից կարողանում են օգտվել թուրքական ավիաընկերությունների ծառայություններից, այդ թվում` Pegasus Airlines-ից», - ասաց Ավետիսյանը:

Նա հրաժարվեց նշել, թե որքանով ավելի մատչելի գներ կառաջարկի թուրքական լոուքոստերը:

Ընդ որում, Ավետիսյանը վտանգ չի տեսնում` կապված հայկական շուկա այս ավիաընկերության մուտք գործելու հետ: 

Հունիսի 1-ից Pegasus Airlines ավիաընկերությունը կմեկնարկի Ստամբուլից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան չվերթերի իրականացումը:

Նախատեսվում է, որ չվերթերը կիրականացվեն շաբաթը երեք անգամ` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ:

Pegasus Airlines-ը թուրքական բյուջետային ավիաընկերություն է` տեղակայված Ստամբուլում: Առավել ակտիվ լոուքոստերներից է, որը կանոնավոր և չարտերային չվերթեր է իրականցնում Թուրքիայում և գրեթե դեպի բոլոր եվրոպական երկրներ:-0-