Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայ փաստաբանները կասկածում են Պերմյակովին սատանիզմի մեջ

18.12.2015, 14:11
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերը ներկայացնող հայ փաստաբանները պահանջում են մեղադրական կողմից պարզել, թե ինչպես կարող էին Պերմյակովի «սատանիստական հայացքներն» ազդել Վալերի Պերմյակովի գործողությունների վրա։
Հայ փաստաբանները կասկածում են Պերմյակովին սատանիզմի մեջ
ԳՅՈՒՄՐԻ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերը ներկայացնող հայ փաստաբանները պահանջում են մեղադրական կողմից պարզել, թե ինչպես կարող էին Պերմյակովի «սատանիստական հայացքներն» ազդել Վալերի Պերմյակովի գործողությունների վրա։

Ինչպես դատական նիստի ընթացքում հայտնեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերը ներկայացնող Երեմ Սարգսյանը, քրեական գործի նյութերի համաձայն, ամբաստանյալ Պերմյակովն «Օդնոկլասնիկի» սոցցանցում գրառումներ էր թողել այն մասին, թե «պայմանագիր է կնքում սատանայի հետ, հրաժարվում է Աստծուց, սատանային ընդունում է որպես իր տեր և տիրակալ»։ Փաստաբանը պահանջել է պարզել այդ հարցը, չնայած, որ քննությունը դա չի համարում հանցագործության դրդապատճառ։

Երկրորդ փաստաբան Լաուրա Սարգսյանը մեղադրել է ամբաստանյալին սատանիզմի մեջ, նշելով, որ այդ փաստը բացատրում է նրա բազմաթիվ արարքները, մասնավորապես, վեց ամսական երեխային սվին–դանակով սրախողխող անելը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, փաստաբանները նշեցին, որ այդ որոշումից կախված կլինի, թե կպահանջի, արդյոք, մեղադրական կողմի բացարկ, թե ոչ։

Տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը պահանջել է հեռացնել նիստերի դահլիճից ռուսական զինծառայությունների հագուստով պահակախմբի անդամներին։ -0-