Պերմյակովի դատը, կողմերի համաձայնությամբ, հետաձգվել է մեկ ամսով
18.12.2015,
15:41
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հաջորդ դատական նիստը կկայանա 2016 թվականի հունվարի 18-ին, ժամը 12.00-ին
ԳՅՈՒՄՐԻ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հաջորդ դատական նիստը կկայանա 2016 թվականի հունվարի 18-ին, ժամը 12.00-ին
Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, հունվարի 12–ին սպանվել էր Ավետիսյանների ընտանիքը։ Վեց մարդ, այդ թվում` մեկ երեխա, տեղում մահացել էին, իսկ վեց ամսական փոքրիկը մահացել էր մեկ շաբաթ հետո հիվանդանոցում։
Հանցագործության կատարման համար մեղադրանքներն առաջադրվեցին 102–րդ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին, նա ձերբակալվել էր ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանի մոտակայքում և ընդունել իր մեղքը։
Հայ փաստաբանները Պերմյակովին կասկածում են սատանիզմի մեջ>>
Ինչպես դատարանի դահլիճից հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, դատարանը բավարարեց մեղադրվող կողմի փաստաբան Էդուարդ Աղաջանյանի միջնորդությունը` նյութերին ծանոթանալու նպատակով դատական նիստը մեկ ամսով հետաձգելու առնչությամբ:
Աղաջանյանը իր միջնորդության պատճառ բերեց այն հանգամանքը, որ ինքը նոր է ընդգրկվել գործընթացների մեջ:
.
Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի փաստաբանը միջնորդության առնչությամբ առարկություն չուներ:
Միաժամանակ, Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի փաստաբան Լաուրա Սահակյանը խնդրեց դատական նիստերի դահլիճում ապահովել աշխատանքային պատշաճ պայմաններ` մասնավորապես մատնացույց անելով փոքր դահլիճի փաստը:
Վալերի Պերմյակովն իրեն առաջադրված առաջին մեղադրանքով 2015 թվականի օգոստոսի 12–ին արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում Հինգերորդ ռուսական կայազորային զինվորական դատարանի որոշմամբ։ Պերմյակովը մեղավոր է ճանաչվել ծառայությամբ նրան վստահված զենքի առկայությամբ դասալքության, հրազենի հափշտակման և անօրինական կրման համար։ «Սպանություն» հոդվածով գործն առանձնացվել է առանձին վարույթում և փոխանցվել հայկական կողմին։ -0-