Պերմյակովի գործով դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց, դատական նիստը հետաձգվեց ուրբաթ
18.01.2016,
17:51
Դատարանը մերժեց Ավետիսյանների իրավահաջորդների` դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը, դատական նիստը հետաձգվեց ուրբաթ:
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Դատարանը մերժեց Ավետիսյանների իրավահաջորդների` դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը, դատական նիստը հետաձգվեց ուրբաթ:
Այդ մասին որոշումը ներկայացրեց դատավոր Հարություն Մովսեսյանը
Գյումրիում 2015 թվականի հունվարի 12–ին սպանվել է յոթ մարդուց բաղկացած ընտանիք, այդ թվում` երկու մանկահասակ երեխաներ։ Հանցագործության կատարման մեջ մեղադրվում է Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով հունվարի 13–ին ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ, և հարցաքննությանը նա խոստովանել իր մեղքը։
Մովսիսյանի խոսքով, դատավորը սուբյեկտիվ մոտեցում չի դրսևորել, քրեադատավարական օրենքի որևէ խախտում թույլ չի տվել, կաշկանդված չէ, չի ղեկավարվում այլ անձանցով:
Փաստաբանների խնդրանքով դատական նիստը տեղափոխվել է ուրբաթ: Փաստաբանների խոսքերով, մինչ դատական բուն գործընթացները որոշակի նախապատրաստական աշխատանքներ կան, բացի այդ պատրաստվում են այլ միջնորդություններ ևս ներկայացնել:
Դատական նիստն անցկացվում է ռուսական 102-րդ ռազմական բազայի տարածքում:
Վալերի Պերմյակովն իրեն առաջադրված առաջին մեղադրանքով 2015 թվականի օգոստոսի 12–ին արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում Հինգերորդ ռուսական կայազորային զինվորական դատարանի որոշմամբ։ Պերմյակովը մեղավոր է ճանաչվել ծառայությամբ նրան վստահված զենքի առկայությամբ դասալքության, հրազենի հափշտակման և անօրինական կրման համար։ «Սպանություն» հոդվածով գործն առանձնացվել է առանձին վարույթում և փոխանցվել հայկական կողմին։ -0-