Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայտնի երգիծաբան Վարդան Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

04.11.2013, 11:59
Հայտնի երգիծաբան Վարդան Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Երևանի «Էրեբունի» բուժկենտրոնի հասարակայնության հետ կապերի ղեկավար Շուշան Հունանյանը։
Հայտնի երգիծաբան Վարդան Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայտնի երգիծաբան Վարդան Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Երևանի «Էրեբունի» բուժկենտրոնի հասարակայնության հետ կապերի ղեկավար Շուշան Հունանյանը։

Հոկտեմբերի 20–ին, ուշ երեկոյան Եղվարդ–Երևան ավտոճանապարհին իրար էին բախվել երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով մեքենաներից մեկի վարորդը և ևս վեց ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ուղևորներից երկուսը մահացել էին։ Տուժածների թվում էր նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ով վիրահատվել էր։ Բժիշկները հեռացրել էին նրա  փայծաղն ու կարել լյարդի պատռվածքները։

Այս փաստով ոստիկանությունը հարուցել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242–րդ հոդվածի 3 կետի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու և ավել մարդու մահվան), որը 4–6 տարի ազատազրկում է նախատեսում։

«Վարդան Պետրոսյանի վիճակը բավարար է, նա նախօրեին դուրս է գրվել հիվանդանոցից», – նշել է Հունանյանը։

Նա նաև նշել է, որ մոտ մեկ շաբաթ առաջ նույն հիվանդանոցից դուրս է գրվել այդ խոշոր ՃՏՊ–ի հետևանքով տուժածներից մեկը։ Այսպիսով, ՃՏՊ–ի բոլոր մասնակիցները դուրս են գրվել հիվանդանոցից։

Վարդան Պետրոսյանը հանրաճանաչ դարձավ 80–ականների վերջին, երբ սկսնակ թատերագիր Վահրամ Սահակյանի հետ միասին ստեղծեց «Ոզնիներ» կատակերգական թատրոն–ստուդիան։ 90–ականներին դերասանը տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ շարունակեց իր ստեղծագործական գործունեությունը Ռոբեր Օսեյնի գլխավորած «Մարինյի» թատրոնում։

Երևանում Պետրոսյանի բեմադրություններն անցնում են լեփ–լեցուն դահլիճներում։–0–