Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Պետությունը 2017 թ.–ին կավարտի աղետի գոտու վերականգնողական աշխատանքները. նախարար

25.12.2015, 16:49
Աղետի գոտում բնակարանների վերականգնման հարցում կառավարության ստանձնած պարտավորությունները վերջնականապես կկատարվեն 2017 թ.–ին։
Պետությունը 2017 թ.–ին կավարտի աղետի գոտու վերականգնողական աշխատանքները. նախարար

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 1988 թ.–ի Սպիտակի երկրաշարժի աղետի գոտում բնակարանների վերականգնման հարցում կառավարության ստանձնած պարտավորությունները վերջնականապես կկատարվեն 2017 թ.–ին, ուրբաթ ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը` ամփոփելով 2015 թ.–ի արդյունքները։

Նախարարի խոսքով` 2015 թ.–ի արդյունքում աղետի գոտում բնակարանների հետ կապված խնդիրները լուծվել են 82 տոկոսով։ Միաժամանակ դեռ 965 ընտանիքներ բնակարանների հետ կապված խնդիրներ ունեն։

Սարգսյանը նշեց, որ այս նպատակով 43 ընտանիքների համար Շիրակի և Լոռու մարզերի բյուջեներից հատկացվել են անհրաժեշտ միջոցներ, իսկ 2016 թ.–ի պետբյուջեի հաշվին նախատեսված է լուծել ևս 287 ընտանիքների բնակարանային խնդիրները։ Միաժամանակ 635 ընտանիքների բնակարանային խնդիրները պետք է լուծվեն 2016–2017 թթ.–ին։

 «1988 թ.–ին ավերված բնակարանային ֆոնդի ողջ ծավալն ամբողջությամբ կվերականգնվի։ 2016 թ.–ին կլուծվեն Գյումրու խնդիրները, մնացած բոլոր բնակելի քաղաքների խնդիրները կլուծվեն ողջ ծավալով», – ավելացրեց նա։

Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թ.–ի դեկտեմբերի 7–ին Հայաստանի հյուսիս–արևմուտքում։ Մոտ 7 բալ հզորությամբ ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժել են ավելի քան 300 բնակավայրեր, իսկ երկրաշարժի էպիկենտրոնում հայտնված Սպիտակ քաղաքը հիմնովին ավերվել է։ Աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, մոտ 500 հազարն անօթևան է մնացել։ –0–